20/10/2023 14:05
Ո՞վ է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց. armlur.am
Armlur.am-ը գրել է.
«Սամվել Բաբայանը մի խումբ արցախցիների ուղղորդել է դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն:
Արդեն տեղեկացրել էինք, որ լարված իրավիճակ է Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում՝ Սամվել Շահրամանյանից պահանջելով իրենց աշխատավարձները, թոշակներն ու սոցիալական աջակցությունները։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նրա դրդմամբ քաղաքացիները Շահրամանյանին անպատվում են և հնչեցնում, որ նա Հայաստանի իշխանությունների սրտով ղեկավար չի ու ինքը պետք է հրաժարական տա ու հեռանա:
Ըստ մեր տեղեկությունների` Սամվել Բաբայանը այս իրավիճակը ստեղծել է, որպեսզի Արցախի դեռ գոյություն ունեցող կառավարական համակարգի ղեկն իր ձեռքը վերցնի։
Բաբայանը նպատակ է հետապնդում ղեկավարել Արցախի կառավարությունը և այն ֆինանսական միջոցները, որոնք բերվել են Արցախից և ուղղվում են ողջ աշխարհից Արցախի հումանիտար խնդիրների համար»։