20/10/2023 18:30
Լավրովն ու Բայրամովը ներկայացրել են իրենց մոտեցումները՝ «3+3» ձևաչափի շուրջ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
Համաձայն ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության հարցը։
«Համեմատվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության շուրջ մոտեցումները»,- այս առնչությամբ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։