20/10/2023 21:04
Թրյուդոն ու դաշնակիցները դեռ չեն կողմնորոշվել՝ ով է հրթիռակոծել Պաղեստինի հիվանդանոցը
Կանադան և նրա դաշնակիցները շարունակում են հստակեցնել, թե ով է պատասխանատու Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա գրոհի համար, լրագրողների հետ զրույցում ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործակցում ենք մեր միջազգային դաշնակիցների հետ, որպեսզի հստակեցնենք՝ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Թրյուդոն՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ապացույցներ են անհրաժեշտ Օտտավային, որպես հստակ հայտարարի՝ ով է պատասխանատու հիվանդանոցը հրթիռակոծելու համար։
Թրյուդոն նշել է, որ տեղի ունեցածը «սարսափելի իրադարձություն է»։
Հիշեցնենք՝ Գազայի «Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին» ավիահարված հասցնելու հետևանքով զոհերը գերազանցում են 500-ը, իսրայելական կողմը չի ցանկանում ավիահարվածի պատասխանատվությունը ստանձնել։