20/10/2023 14:43
Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի. Նարե Սիմոնյան (Տեսանյութ)
Երևանում ԼՂ-ի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիների արարքին դեմ է արցախցի Նարե Սիմոնյանը։
Նա մտավախություն ունի, որ այս գործողությունը ուղղորդված է և կարող է պատրվակ լինել անգամ ներկայացուցչությունը փակելու։
«Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր պլանի հերթական մասին է անցել։ Նա ուզում է Արցախի պետականության մնացորդները վերացնել արցախցիների ձեռքով։ Սամվել Բաբայանը տարբեր հարթակներում խոսում է այն մասին, որ պետք է դատել Արցախի ղեկավարներին, պատգամավորներին։ Նա ուղղորդում է այսպես, որ վերացնի Արցախի պետականության նշանները։ Ես չգիտեմ, թե նրան ինչ պաշտոն են խոստացել։ Մեր ցավը չպիտի բթացնի մեր բանականությունը», - նշեց Նարե Սիմոնյանը։
Նարեն ավելացնում է՝ թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի։