20/10/2023 17:05
Ռուսաստանն Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ
Ռուսաստանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ բոլոր վիճելի հարցերը քննարկելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
«Մեր մոտեցումը հիմնված է Մերձավոր Արևելքի կարգավորման միջազգային իրավական բազայի վրա, ներառյալ Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար Իսրայելին և Պաղեստինին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել բանակցությունները՝ կարգավորելու վիճելի հարցերը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ Պաղեստին պետության ստեղծման օգտին՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով։
«Ներկայիս ողբերգական իրադարձությունները ընդգծում են լիարժեք բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ կոլեկտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։ Մենք դրան պատրաստ ենք և, ինչպես հասկանում ենք, մեր կառուցողական գործընկերների մեծ մասը՝ ևս»,- ասել է Զայցևը։