20/10/2023 11:43
Արցախի նախագահը հանդիպում է ներկայացուցչություն ներխուժած քաղաքացիների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց այն քաղաքացիներին, ովքեր այսօր ներխուժեցին շենք։
Տեղում իրավիճակը հսկում են մի խումբ ոստիկաններ։
Ակցիա անող արցախցիները խոչընդոտում են լրագրողների աշխատանքին, թույլ չէին տալիս մտնել հանդիպման վայր։
Որոշում կայացվեց հանդիպումը շարունակել ներկայացուցչության բակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում իրավիճակը լարված էր։
Մի խումբ արցախցիներ, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում շենքի բակում, ներխուժել էին շենք։ Այնտեղ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։