20/10/2023 16:45
Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել իրանական կողմից՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված է Թեհրանում, ներկա պահին իրանցի գործընկերների հետ մշակվում են հանդիպման մանրամասները։
«Երբ վերջանական որոշում կլինի, այդ մասին կհայտարարվի»,- ասել է Կոստանյանը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է այդ ձևաչափով հանդիպումներին: