21/10/2023 16:19
Փաշինյանի համար ժողովրդի միասնականությունը հավասար է իր իշխանության ոչնչացմանը, դրա համար էլ օգտագործում է բոլոր ռեսուրսները՝ պառակտման արդյունքում երկարաձգելու իր իշխանությունը․ Դանիելյան
Ակնհայտ է, թե որ շրջանակներն են կազմակերպել երեկվա գործողությունները (Արցախից բռնի տեղահանվածների հավաքը-խմբ․) ու այդպիսով արցախցիներին միջոց դարձրել իրենց պառակտիչ նպատակներն իրականացնելու հարցում, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ արցախցիներին կոչ անելով գործիք չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձևավորած օրակարգի՝ «սևերի ու սպիտակների» կործանարար թեզի իրացման հարցում:
«Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդի միասնականությունը հավասար է իր իշխանության հեռացմանն ու ոչնչացմանը: Նրանք օգտագործում են իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան պառակտման արդյունքում երկարաձգել իրենց իշխանությունն ու կարողանան իրենց պարտվողական քաղաքականությունը հասցնել մինչև վերջ»,- ասաց Հենրիխ Դանիելյանը։
Նա նաև ընդգծեց՝ ստեղծված աղետալի իրավիճակի լուծման և նոր օրակարգ ստեղծելու հնարավորություններ կլինեն միայն Փաշինյանի իշխանությունից օր առաջ ազատվելու դեպքում։