21/10/2023 18:45
Էրդողանն ու Զելենսկին Իսրայելի ու Պաղեստինի հարցերն են քննարկել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։
Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայում հակամարտությունից զատ, Էրդողանն ու Զելենսկին քննարկել են իսրայելապաղետինյան հակամարտությունն ու մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Էրդողանը, «հումանիստի» կեցվածք ընդունելով՝ հայտարարել է, թե ճգնաժամային իրավիճակները պետք է միայն խաղաղ ճանապարհով լուծել և թե Թուրքիան այդ ուղղությամբ «ջանքեր է ներդնելու»։