21/10/2023 19:20
«Երեկվա միտինգն իրենց սրտով ոնց պետք է՝ անցել է, ուրախանալու առիթ կա»․ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանն ու Սամվել Բաբայանը՝ բարձր տրամադրությամբ զբոսնելիս
Makaryan news-ը լուսանկարահանել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին, Գուրգեն Արսենյանին, ինչպես նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին՝ միասին ուրախ զբոսնելիս։
«Երեկվա միտինգն իրենց սրտով ոնց պետք է՝ անցել է, իրենք էլ Երևանի կենտրոնում են, ոչ թե Բաքվի բանտում, այսինքն` ժպտալու և ուրախանալու առիթ հաստատ կա»,- նշված է հրապարակման մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Քոչարյանի, Արսենյանի ու Բաբայանի հետ է եղել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս, պարզապես այդ պահին կադրից դուրս է մնացել, քանի որ նրանցից մի փոքր հետ էր քայլում։
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած ակցիան շատերը կապում են Սամվել Բաբայանի ու Հայաստանի գործող իշխանությունների հետ՝ նշելով, որ նման գործողություններ հրահրելով՝ գլխավոր շահագրիգիռ կողմերը՝ Սամվել Բաբայանն ու Նիկոլ Փաշինյանը, ցանկանում են պառակտում մտցնել արցախցիների շրջանում՝ հասնելու իրենց հետապնդած նպատակներին։