21/10/2023 17:48
Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ
Սպոնդիլոզը ողնաշարի քրոնիկական հիվանդություն է, որը հիմնականում առաջանում է տարեցների մոտ: Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են հիվանդանում:
Սպոնդիլոզը հիմնականում առաջանում է ողնաշարի երկարատև բեռնվածությունից և նյութափոխանակության տարիքային փոփոխություններից: Երիտասարդների սպոնդիլոզի պատճառ կարող են լինել ողնաշարի ծռումները, որի հետևանքով բեռնվածությունը ուղեղի վրա ճիշտ չի բաշխվում:
Պաթոգենեզը բնորոշվում է ոսկրային հյուսվածքի գերաճի հետևանքով ողնուղեղի ձևախախտումով։
Սպոնդիլոզի ախտանշաններն են ողնաշարի շարժունության խախտումը և ցավերը: Շարժունությունը նվազում է հիմնականում ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների ախտահարումից: Ցավեր են առաջանում գլուխը շրջելիս, լինում է գոտկային հատվածի շարժումների կաշկանդվածություն` հատկապես հանգիստ, հարկադիր անշարժ վիճակից, քնից հետո: Նման դեպքերում առաջին շարժումները դժվար են, ցավոտ: Ակտիվ շարժումներից ցավը նվազում է կամ անհետանում: Կարող է առաջանալ պարանոցային, կրծքային, գոտկասրբոսկրային քրոնիկական նյարդարմատաբորբ:
Սպոնդիլոզի բուժումը, որպես կանոն, ներառում է մերսում, բուժական մարմնամարզություն, բուժական սնունդ և ֆիզիոթերապևտիկական բուժարարողություններ (բժշկի նշանակմամբ): Հիվանդության համառ ձևերի ժամանակառողջարանային բուժում: Երբեմն բուժումը վիրահատական է:
Սպոնդիլոզի կանխարգելման նպատակով պետք է օրգանիզմը կոփել, պահպանել աշխատանքի և հանգստի ռեժիմ, կանոնավոր և խելամտորեն զբաղվել ֆիզիկական վարժություններով և սպորտով: Օգտակար է առավոտյան մարմնամարզությունը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն