21/10/2023 17:01
Արաբական պետությունների լիգան մտավախություն ունի՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը կարող է վերածվել կրոնական պատերազմի
Համաշխարհային խոշոր տերությունները պետք է շտապ կոնկրետ ուղիներ մշակեն՝ անկախ Պաղեստին պետություն ստեղծելու համար, Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթը։
«Համաշխարհային խոշոր տերությունները պետք է շտապ պայմանավորվածություն կայացնեն այն կոնկրետ քայլերի շուրջ, որոնք Պաղեստինի ժողովրդին հնարավորություն կտան ստեղծել սեփական անկախ պետությունը»,- ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը՝ կանխատեսելով, որ գործնական քայլերի բացակայության դեպքում իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը շատ ավելի մեծ ու վտանգավոր առճակատման կարող է վերածվել։
«Վտանգ կա, որ Գազայում ծայրահեղ լարված իրավիճակը կարող է վերածվել կրոնական հակամարտության, ինչը ավելի մեծ աղետի կարող է հանգեցնել»,- ասել է նա։