23/10/2023 22:44
Ինչպես ընտրել մանկասայլակ
Պատրաստվելով երեխայի ծնունդին՝ ծնողները փորձում են գնել անհրաժեշտ ամեն ինչ՝ հագուստ, խաղալիքներ, հիգիենայի պարագաներ, մանկասայլակ և այլն։
Հատկապես մանկասայլակի ընտրությանը պետք է պատասխանատվությամբ մոտենալ։ Անփորձ ծնողները երբեմն կենտրոնանում են միայն դիզայնի վրա, ինչը սխալ է։
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ՝ երեխայի համար մանկասալյակ ընտրելիս.
Օրորոց-մանկասայլակը նախատեսված է մինչև 6-8 ամսական երեխաների համար.
Քանի որ նորածինն օրորոցում հիմնականում քնում է, ապա այն պետք է երեխայի համար հարմարավետ դիրք ապահովի, իսկ թիկնոցը կամ գլխարկը պետք է պաշտպանեն եղանակային անբարենպաստ պայմաններից:
Չափ. Եթե մանկասայլակը չափազանց մեծ է, այն կարող է պարզապես չտեղավորվել մեքենայի բեռնախցիկում կամ վերելակում:
Քաշ. Մանկասայլակի միջին քաշը տատանվում է 13-16 կիլոգրամի սահմաններում, եթե դրան ավելացնեք երեխայի քաշը, ապա կարող եք դժվարությունների հանդիպել․ աստիճաններով նման ծանրություն տանելը հարմար չէ։
Անիվներ. Լավագույն տարբերակը մեծ անիվներով մանկասայլակն է, որը լավ կդիմանա անհարթ ճանապարհներին: Կարևոր դեր է խաղում նաև անիվների պտտման մեխանիզմով ապահովվող մանևրելիությունը։ Ավելի լավ է նախապատվությունը տալ կողպման կոճակով անիվներին։
Կարևոր է նաև հաշվի առնել, թե ինչից են պատրաստված անիվները․ պլաստիկ անիվներն ավելի ամուր և հուսալի են, բայց ավելի վատ են կառավարվում: Փչվողները ապահովում են սահուն շարժ, բայց շուտ են ծակվում: Լավագույն տարբերակը հելիումի կամ ռետինե անիվներն են, քանի որ դիմացկուն են և առաձգական։
Նյութը, որից պատրաստված է մանկասայլակը. Իդեալական տարբերակ է ջրակայուն վերնամասով սայլակը, որն անձրևի ու ձյան ժամանակ թույլ չի տա, որ երեխան թրջվի։
Գույն. Ամռան համար ավելի լավ է ընտրել բաց գույներով մանկասայլակ, դրանք ավելի քիչ են կլանում արևի ճառագայթները։ Կամ կարելի է ընտրել ռեֆլեկտիվ ծածկույթով մոդել:
Կան տարբերակներ, որոնք ներառում են օդափոխման «պատուհաններ» և նստատեղը կարգավորելու հնարավորություն: Մանկասայլակի հետևի մասի հարմարեցման հնարավորությունը օգտակար է ոչ միայն փոքրիկի, այլև մոր համար, քանի որ երեխային վերահսկելու լրացուցիչ հնարավորություն է տալիս։
Իդեալական տարբերակ է կարգավորվող բռնակով մանկասայլակը, որը թույլ է տալիս փոխել բարձրությունը՝ ըստ ծնողի հասակի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն