23/10/2023 18:57
Շուգարինգ. ի՞նչ պրոցեդուրա է և ինչպե՞ս է իրականացվում
Շուգարինգը հնարավորություն է տալիս ազատվել մաշկի ավելորդ մազածածկույթից։ Այս տեխնիկան համարվում է բիոէպիլյացիայի տեսակներից մեկը։
Շուգարինգի համար օգտագործվում է հատուկ կպչուն շաքարի մածուկ։ Մազերը հեռացնելու համար մաշկին պետք է քսել կարամելի բարակ շերտ, շուգարինգը նման է մեղրամոմի միջոցով մազահեռացմանը: Այն ոչ միայն ազատում է ավելորդ մազերից, այլև հարթեցնում է մաշկը․ մակերեսը մաքրվում է մահացած բջիջներից և սնուցվում։
Անհրաժեշտ է մաշկի մակերեսին քսել շաքարի օշարակի բարակ շերտ, այնուհետև կտրուկ շարժումով այն հեռացնել մաշկից՝ ազատվելով մազերից։
Մազերը հեռացնելուց հետո մաշկը պետք է մշակել հանգստացնող միջոցներով (քսուքներ և շիճուկներ):
Այս պրոցեդուրան սովորաբար կատարվում է երկուսից չորս շաբաթը մեկ անգամ։
Անցանկալի մազերի հեռացման այս մեթոդը լայնորեն ընդգրկվել է գեղեցկության սրահների ծառայությունների ցանկում դեռ անցյալ դարի ութսունական թվականներից։ Դրա առավելություններից են անվտանգ լինելը, քիչ հակացուցումները, ալերգիկ ռեակցիաների առաջացման փոքր հավանականությունը։
Այլ առավելություններ՝
անվտանգություն․ օշարակի ջերմաստիճանը 36-38 աստիճան է, ուստի մազահեռացման ժամանակ անհնար է մաշկը այրել կամ վնասվածք պատճառել,
լրացուցիչ խնամք․ շուգարինգը ծառայում է նաև որպես մեխանիկական պիլինգ, քանի որ էպիդերմիսի կերատինացված շերտը կպչում է կարամելի մածուկին և հեռացվում էպիլյացիայի ժամանակ,
արդյունավետություն․ մազածածկույթը մեխանիկորեն հեռացնելիս մազի ֆոլիկուլը վնասվում է, մազերը կորցնում են իրենց պիգմենտը, դառնում են ավելի բարակ և փափուկ:
Այս առավելությունները թույլ են տալիս ապահով կերպով կատարել խորը բիկինիի շուգարինգ:
Ալերգիկ ռեակցիաները, այտուցների առաջացումը, ստորին վերջույթների երակների թրոմբոզը համարվում են շուգարինգի հակացուցումներ։
Գործընթացը խորհուրդ չի տրվում հետևյալ պաթոլոգիաների դեպքում.
մաշկի հիվանդություններ,
շաքարային դիաբետ,
ցանկալի չէ պրոցեդուրան իրականացնել դաշտանի և հղիության ժամանակ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն