23/10/2023 11:48
Եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել պետք է չլինի. Անդրանիկ Քոչարյանը՝ Արցախի նախագահին (Տեսանյութ)
Հայաստանն ուզում է, որ Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստարագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել պետք է չլինի», - ասաց նա։
Քոչարյանն ընդգծեց՝ Արցախի նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Արցախը լուծարելու փաստաթուղթը, թե՞ ոչ։
«Եթե չի ստորագրել՝ ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում», - նշեց ՔՊ-ականը։