23/10/2023 18:46
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները կհավաքվեն Բրյուսելում․ Հանդիպման օրակարգը չի հանրայնացվում
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում հանդիպում կանցկացնեն, որը կգլխավորի Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Հանդիպման օրակարգը չի հանրայնացվում։
Հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա դաշինքի կենտրոնակայանում։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները պլանային հանդիպումներ են անցկացնում տարին երեք անգամ։ Տարվա ընթացքում դաշինքը, ըստ անհրաժեշտության, կարող է չնախատեսված նախարարական հանդիպումներ անցկացնել։