23/10/2023 11:56
Անդրանիկ Քոչարյանը հաստատեց՝ Ֆրանսիան Հայաստանին կտրամադրի պաշտպանական բնույթի զենքեր
Հակաօդային պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից է, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Բայց նաև պաշտպանվածության մակարդակի բարձրացումը խոսում է ոչ միայն դրան հակազդելու, այլ նաև պաշտպանված լինելու մասին։ Զինվորը պետք է օդից էլ պաշտպանված լինի, օդից եկող հրթիռից էլ պետք է պաշտպանված լինի, այսինքն՝ սրանք հարցեր են, որոնց լուծումները ամենօրյա ռեժիմով դառնում են իրականություն», - ասաց նա։
Քոչարյանը հաստատեց՝ Ֆրանսիան Հայաստանին կտրամադրի պաշտպանական բնույթի զենքեր։
«Այո՛, առաջնահերթ պաշտպանական բնույթի են, որովհետև հարձակողական զենքեր ոչ մեկն այսօր չի տալու ոչ մեկին, որովհետև դրանք ռազմական այլ կոնցեպտ են թելադրում», - ընդգծեց պատգամավորը։