23/10/2023 11:34
«3+3» ձևաչափով հանդիպումը Իրանի հարևանության քաղաքականության ամբողջացումն է. Աբբաս Մուսավի
Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին «X»-ի միկրոբլոգում անդրադարձել է «3+3» ձևաչափով հանդիպմանը:
««3+3» նախաձեռնության արտգործնախարարների թեհրանյան հանդիպումը Իրանի հարևանության քաղաքականության շարունակությունն ու ամբողջացումն է: Ռեգիոնալիզմը և տարբեր նպատակներով ձևավորված տարածաշրջանային մեխանիզմները նոր աշխարհակարգի հատկանիշներն են:
Ուղերձը՝ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունն արգելված է», - գրել է նա: