23/10/2023 17:16
«3+3» ձևաչափով հանդիպումը կարող է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնաքարը լինել. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է այսօր Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։
«Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների քննարկման նպատակով այսօր Թեհրանում տեղի կունենա «3+3» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ «Խաղաղության, համագործակցության և առաջընթացի հերթը Հարավային Կովկասում» խորագրով հանդիպումը կարող է լինել տարածաշրջանային դերակատարների և հարևանների մասնակցությամբ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և մարտահրավերներին վերջ տալու ճանապարհի հիմնաքարը»,-գրել է նա։