23/10/2023 13:29
Մեր կառավարությունը հույսն ամբողջությամբ դրել է ՌԴ-ի վրա, և ես դրա համար վախենում են նաև ՀՀ-ի ապագայից. «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Մեր կառավարությունը հույսն ամբողջությամբ դրել է ՌԴ-ի վրա, և ես դրա համար վախենում են նաև ՀՀ-ի ապագայից. Ֆրանսիայի դեսպանատան առաջ ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Հադրութիբնակիչ Լևոն Հայրյանը։
«Հիմա խնդրում ենք հումանիտար ապաստան, որովհետև այստեղ ապագա չենք տեսնում, նույնիսկ քաղաքական առումով է մութ։ Արցախի Հանրապետությունը կերան, հիմա էլ Հայաստանն են ուտելու, ինչու եմ այդ կարծիքին, որովհետև որևէ քայլ չեն անում ՀՀ-ն պաշտպանելու համար։ Ինչպես Արցախում էին ռուսների վրա հույսը դրել, հիմա էլ ստեղի սահմաններում են ռուսները։ Տավուշում, Սյունիքում ռուսական զորքն է, որը, իբր, սահմանապահ է, բայց իրենք չունեն իրավունք»,-ասաց նա։
Հայրյանն ասաց, որ բոլոր պետական կառույցներին հանդիպել են՝ բացառությամբ Փաշինյանի․«Վերջում էլ մի պատգամավորի հետ հանդիպեցինք՝ Վիլեն Գաբրիելյան, ասեց՝ դե ես կարող եմ էնպես անել, որ դուք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեք, ես ասացի՝ ես ցանկություն չունեմ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, որովհետև էս երկիրը պետք է ունենա իր ինստիտուտները», - նշեց նա։