23/10/2023 22:03
Oպերային երգիչ Ռամոն Վարգասն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
Համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից: