23/10/2023 19:57
Երդման արարողությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով, քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստ վարել․ «Մայր Հայաստան»
«Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի նիստին։ Խմբակցության հայտարարությունում նշված է․
«Փոխքաղաքապետերի նշանակման հարցով հոկտեմբերի 26-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ նիստին «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի։
Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով:
Մենք արձանագրում ենք, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի ստանձնման գործընթացը՝ երդման արարողությունը, տեղի է ունեցել օրենքի խախտումով և քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել:
«Մայր Հայաստան» խմբակցություն»։