23/10/2023 10:18
Ասացին՝ վիրավորումը ծանր չի, բայց 2 օր անց մահացավ. Արեւիկի միակ ցանկությունն է եղբոր դին տեղափոխել Հայաստան․ Լուսանկարներ
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից պայմանագրային զինծառայող եղբորը կորցրած Ստեփանակերտի բնակչուհի Արեւիկ Ավանեսյանը ինքնուրույն է Արցախից դուրս բերել հաշմանդամ մորը եւ 13-ամյա երեխային, գրում է News.am-ը։
Արեւիկի եղբայրը՝ 44-ամյա Արմեն Պետրոսյանը, բեկորային վնասվածք էր ստացել Ասկերանի շրջանում սեպտեմբերի 19-ին, նրան տեղափոխել էին Ստեփանակերտ, որտեղ էլ մահացել է 2 օր անց:
Քույրը պնդում է՝ եղբոր վնասվածքը մահացու չի եղել, մահվան պատճառ է բժիշկների անփույթ վերաբերմունքը եւ մեծ քանակով արյուն կորցնելը:
«Եղբայրս վիրավորվել էր սեպտեմբերի 19-ին, ինձ իր ընկերներից մեկը զանգեց, տեղեկացրեց ու ասաց, որ չանհանգստանամ, ծանր չի վիրավորումը: Երկու օր գնացել եմ մոտը, թեյ եմ տվել, խմել է, վիճակը վատ չէր: Ամսի 21-ին բժշկին կանչեցի, 2 ժամ անց հազիվ եկավ, համոզում էի, որ գար, որովհետեւ եղբայրս գույնը գցել էր, ցավերը ուժեղացել էին: Մինչեւ բժիշկը մտավ սենյակ, բուժքույրը ասեց՝ բժիշկ վերջ, այսինքն՝ եղբայրս արդեն մահացել էր: Հետո էլ բուժքույրն ինձ ասում է, թե, իբր, ծանր վիրավոր էր, մեզ չէին ասել, բայց երկու օր ես գնում էի, թող շուտ ասեին, կարող է մի բան անեինք, փրկեինք», - պատմել է Արեւիկը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։