23/10/2023 13:50
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը․ ԱԳՆ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը․ հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Մինչ այս նա ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնակատարն էր։
Դիվանագետը նախկինում եղել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության փոխդեսպանը, Միացյալ Թագավորությունում՝ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղարը, Իրանում՝ ՀՀ դեսպանության կցորդը։
Կարեն Իսրայելյանի կենսագրությունը․
Աշխատանքային փորձ․
հունիս 2022 – հունվար 2023 ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար հունվար – հուլիս 2022 Խորհրդական, ԱԳՆ քարտուղարություն
հոկտ․ 2018 – հունվար 2022 Փոխդեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել
օգոստոս 2016 – հոկտ․ 2018 ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ՀՀ ԱԳՆ, Երևան մարտ 2012 – հուլիս 2016 Առաջին քարտուղար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, Վաշինգտոն փետրվար 2011 – մարտ 2012 ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչ, ՀՀ ԱԳՆ, Երևան
մարտ 2010 – փետրվար 2011 Առաջին քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ ԱԳՆ, Երևան
սեպտ․ 2006 – մարտ 2010 Երկրորդ քարտուղար, ՄԹ-ում ՀՀ դեսպանություն, Լոնդոն
նոյեմբ․ 2004 – սեպտ․ 2006 Երրորդ ապա երկրորդ քարտուղար, Քաղաքական ծրագրավորման վարչություն, ՀՀ ԱԳՆ, Երևան
մարտ – նոյեմբեր 2004 Կցորդ, ԵՄ բաժին, ՀՀ ԱԳՆ, Երևան
2002 – 2004 Կցորդ, Իրանում ՀՀ դեսպանություն, Թեհրան
2000 – 2002 Կցորդ, Ամերիկայի վարչություն, ՀՀ ԱԳՆ, Երևան
մարտ – դեկտեմբեր 1998 Առաջին կարգի մասնագետ, արտաքին կապերի վարչություն, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Երևան
2007 – 2008 Լոնդոնի դիվանագիտական ակադեմիա, Վեսթմինսթերի համալսարան, Դիվանագիտության մագիստրոսի կոչում
Սեպտ – դեկտեմբեր, 2005 Ջորջ Մարշալի Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, Գարմիշ-Պարտենկիխեն, Գերմանիա
Հոկտեմբեր 2002 Բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
ԵՊՀ 1999 – 2002 ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասպիրանտուրա
1994 – 1999 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ
Դիվանագիտական աստիճան՝ Ավագ խորհրդական,
Լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած է, ունի երկու երեխա։