23/10/2023 12:40
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ի պահեստում. պատճառվել է 15 մլն դրամի վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին Երևանում «Շամպայն գինիների գործարան»-ի տարածքում գտնվող «Ֆրի էներջի» արևային պանելների պահեստում առաջացած հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Շամպայն գինիների գործարան»-ի անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9 և 11 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 6 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:
Վերջիններս սահմանազատել են տարածքը, ճանապարհից հեռացրել հետքրքրասեր վարորդներին, որպեսզի հրշեջների աշխատանքը չխոչընդոտեն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։