![Վարդենիսում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան՝ 3,5 կգ քաշով Նռանեն](https://www.aysor.am/news_images/724/2171749_1/photo_2023_10_23_16_37_08.thumb.jpg)
23/10/2023 16:40
Վարդենիսում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան՝ 3,5 կգ քաշով Նռանեն
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 23-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից չորրորդ երեխան՝ 3,5 կգ քաշով, 52սմ հասակով։
Աղջիկ երեխային անվանակոչել են Նռանե։
Նռանեն ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապաստանած Արմեն և Սյուզաննա Մնացականյանների ընտանիքում։
Փոքրիկը այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։