23/10/2023 16:35
Օգոստոսին հուլիսի համեմատ միսը, շաքարը էժանացել են, ձուն, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը՝ թանկացել, հացը նույնն է մնացել
2023թ.-ի օգոստոս ամսին հացը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էժանացել է 6.8 տոկոսով։ Նախորդ ամսվա համեմատ հացի գինը նույն է մնացել։
Ըստ ԱՎԿ-ի՝ մսի գինը նախորդ տարվա օգոստոսի համեմատ էժանացել է 0.5%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.4%-ով։
Ձուն նախորդ տարվա համեմատ 15.1% թանկացել է, ևս 0.4%-ով` նախորդ ամսվա համեմատ։ Կաթնամթերքը նախորդ տարվա համեմատ 1,6% թանկացել է, նախորդ ամսվա համեմատ՝ 0,1% աճել։
2022թ.-ի օգոստոսի համեմատ այս տարվա օգոստոս ամսին մրգի գինը 0.4% էժանացել է, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ 2.4%-ով աճել է։
Բանջարեղենի գինը 6.6% նախորդ տարվա համեմատ թանկացել է, 14.9%-ով՝ նախորդ ամսվա համեմատ։ Ըստ ԱՎԿ-ի՝ կարտոֆիլի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11.9%-ով նվազել է, նախորդ ամսվա համեմատ՝ 20.2% բարձրացել։
Շաքարի գինը 12 ամսում 8.1%-ով իջել է։ Այս տարվա օգոստոսին նախորդ ամսվա համեմատ շաքարի գինը 4.2%-ով իջել է։
Նշենք, որ, ըստ ԱՎԿ-ի, սննդամթերքի գինը նախորդ տարվա համեմատ 3.2%-ով իջել է, նախորդ ամսվա համեմատ՝ 1.5%-ով աճել։