Հանրությունը պիտի ապացույց ստանա, որ դատական պրոցեսներում կուլիսային խաղ ու բեմականացում չկա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

23/10/2023 16:24

Հանրությունը պիտի ապացույց ստանա, որ դատական պրոցեսներում կուլիսային խաղ ու բեմականացում չկա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով և նշել.

«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հանրության շրջանում, հատկապես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում շատ մեծ ակնկալիքներ առաջացրեց։ Այդ ակնկալիքները երկու հիմնական ուղղություն ունեին. առաջինը՝ հետաքննել, բացահայտել և օրենքով սահմանված ընթացքի և ելքի հանգեցնել արձանագրված կոռուպցիոն դեպքերը, պատմությունները և մեխանիզմները։ Երկրորդը՝ կանխարգելել և նաև հետևողական լինել ընթացիկ կոռուպցիայի հարցերում, դրա զարգացման հնարավորությունները բացառել և այդպես շարունակ։ Իհարկե, 2018 թվականին ակնկալիքը և մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ շատ հաճախ ակնկալում էին, որ նոր ձևավորված Կառավարությունը գնա և քաղաքական, ժողովրդական մեթոդներով զբաղվի այդ հարցերի հասցեագրմամբ։ Բայց պետք է նաև գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև հասկանում էինք, որ հենց այդ պրոցեսները, իրավակարգի, օրենքի գերակայության տրամաբանությունից դուրս գալու մեծ ռիսկեր են պարունակում, որի վերջնարդյունքն իրականում կլինի հայտարարված նպատակին ուղիղ հակառակ: Տեղի կունենա սեփականության վերաբաշխում, և ապօրինի կուտակված միջոցներն ապօրինի ձևով կկուտակվեն նոր տեղերում, և դրանից իրականությունը չի փոխվի։ Եվ մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհներով և փորձեցինք հասկանալ, թե ինչ ինստիտուտներ են մեզ անհրաժեշտ, որպեսզի քաղաքական օրակարգը, որը ոչ թե կուսակցական կամ Կառավարության, այլ ժողովրդի կողմից, ընդ որում՝ արդարացի և հիմնավոր կերպով բարձրացվող օրակարգը, արդյունավետ ձևով հասցեագրվի։ Մենք որոշեցինք գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով և Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ինստիտուցիոնալ քաղաքականության արտահայտություններից է, բայց միակը չէ, որովհետև այս ընթացքում, շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծեցինք Հակակոռուպցիոն դատարան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, նաև մի շարք այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացրեցինք։ Ամեն ինչ արեցինք, որպեսզի դատական, իրավական համակարգում աշխատավարձերը մրցունակ լինեն մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ։ Ըստ էության, շատ մեծ աշխատանք է արվել այս իմաստով, որպեսզի մենք կարողանանք առաջադրված օրակարգը սպասարկել»։

Վարչապետի դիտարկմամբ, սակայն հանրությունն այնքան էլ գոհ չէ կատարված աշխատանքների ընթացքից. «Եթե մենք հիմա հանրության շրջանակում հարցում իրականացնենք, թե ինչքանով են նրանք գոհ և ինչքանով են համարում, որ հայտարարված նպատակներն իրագործված են, չեմ կարծում, թե հանրության շրջանում գոհունակության շատ մեծ ծավալ կունենանք։ Խոսքն այստեղ ոչ միայն ուղղակի առանձին քրեական գործերի քննության մասին է, այլև ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների և տեմպերի, որը ուզում եմ հիշեցնել, նույնպես այդ մեր հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում ձևավորվեց։ Նաև կարծում եմ, որ և՛ հակակոռուպցիոն, և՛ ընդհանուր բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությունը քննելիս, մենք վիճակագրության մեջ պետք է անպայման արձանագրենք, թե այդ գործերից քանիսն են ավարտվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։ Որովհետև եթե օրինական ուժի մեջ դատավճիռ չկա, հանրությունը, ինչպես մի շարք դեպքերում եղել է, մի օր կարող է արթնանալ և կարդալ վերնագրերը, որ այս մեկին արդարացրեցին, մյուսինը կարճեցին և այդպես էլ հանրության համար պարզ չի լինում, թե ինչ է տեղի ունենում։ Իհարկե, այս վիճակագրությանն էլ մենք պետք է որոշակի վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև մենք ասում ենք՝ այսքան գործեր, այդ գործերի թիվը բազմաթիվ է: Մարդիկ չեն հիշում, ենթադրենք հարյուրավոր կամ հազարավոր գործերը և նրանց մանրամասները, մարդիկ ունեն, այսպես ասած՝ նշանային դեպքեր, և դրանցով են առաջնորդվում, ի վերջո երկիրը, պետությունը ինչքանով է արդյունավետ պայքար մղում կոռուպցիայի դեմ և այդ գործերն արդյունք ունեցա՞ն, թե՞ չունեցան»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ երբեմն ինչ-որ գործերի ընթացքին հետևելով՝ տպավորություն են ստանում, թե խոսքը ոչ թե դատական գործընթացի մասին է, այլ կուլիսային բանակցությունների. «Առիթից օգտվելով, որ ներկա են և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և՛ Գլխավոր դատախազը, և՛ Արդարադատության նախարարը և մեր քննչական մարմինների ղեկավարները, ցանկանում եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած՝ արձակուրդային, կուրորտային ռեժիմով։ Դատական նիստը տեղի ունեցավ և միանգամից հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով հինգ ամսով, և այդպես մարդիկ, իրենց համար նշանային արժեք ունեցող գործերով, ստանում են հետևյալը հիմնական ազդակը՝ պրոցես է, գնում է, և երբեմն կողքից տպավորություն է, թե այս ամբողջ համակարգը ինչ-որ մի բանի է սպասում, ինչ-որ մի հանգուցալուծում ունենալու համար»։

Վարչապետը նշել է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք կապված են նաև դատաիրավական համակարգերի ծանրաբեռնվածության հետ: «Սակայն, իմ կարծիքով՝ այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է: Եվ եթե այդ ժամանակն արդյունավետ չօգտագործվի, այսինքն՝ հանրությունը չտեսնի, որ այս հայտարարությունների արձանագրված քաղաքական կամքի հետևում կոնկրետ և արդյունավետ գործող համակարգեր են, այստեղ մենք կարող ենք ունենալ լրջագույն պրոբլեմներ, որոնք իրենց հետ կարող են բերել լրջագույն հետևանքներ:

Երբ նայում եմ Կառավարության օրակարգին, թե մենք հակակոռուպցիոն պայքարի համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար էլ ինչ պետք է անեինք, ես տեսնում եմ, որ առնվազն մեծ մասն արված է՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, վճարումների և աշխատավարձերի բարձրացումներ: Մենք նաև այլ միջոցներ ենք ձեռնարկել, այդ թվում՝ քրեական գործերով անցնող անձանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Դրանցից ես ուզում եմ նշել նոր կարգավորումը, երբ հարցաքննությունները տեղի են ունենում միայն տեսագրության ներքո», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս նոր համակարգը, ըստ վարչապետի, ենթադրում է նաև քննչական պրոֆեսիոնալիզմի նոր որակ, մասնագիտական առաջխաղացում, ինչի համար շատ կոնկրետ խթաններ են ստեղծվել: «Կառավարությունը դատական պրոցեսներին միջամտելու որևէ լիազորություն չունի, բացի որոշակի օրենսդրական որոշակի նախաձեռնություններից, կանոնակարգումներից: Կարծում եմ՝ հանրությունը պիտի ապացույցներ ստանա կոնկրետ, որ այստեղ կուլիսային խաղեր և բեմականացումներ չկան, և մյուս կողմից՝ գործում է հստակ գործող պետական, դատաիրավական, հակակոռուպցիոն համակարգ: Սա չափազանց կարևոր խնդիր է, ընդ որում՝ այս հարցի շուրջ, կարծում եմ՝ նաև պետք է լինի որոշակի հանրային պետական կոնսոլիդացիա: Հակառակն էլ ասեմ, որ երբ վերնագիր ենք դնում՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, բոլորը դրա հետ համաձայն են, ոչ մեկ որևէ առարկություն չունի, երբ ասում ենք՝ ապօրինի գույք բռնագանձում, բոլորը դրա հետ համաձայն են, ասում են՝ դե իհարկե, ապօրինի գույք է, պետք է բռնագանձել: Երբ այդ կոնկրետ գործի, այդ վերնագրի ներքո գործեր են հայտնվում, որոնք արդեն վերաբերում են կոնկրետ շենքերի, կոնկրետ գույքերի, կոնկրետ անուն- ազգանունների, պարզվում է՝ մեկը հարգված մարդ է, մյուսը՝ մեծ շրջապատ ունի, երրորդը՝ լավ տղա է և այդպես շարունակ: Հասկանում ես, որ ամեն քայլ անելիս պետք է ահռելի դիմադրություններ հաղթահարել», - ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է, որ կոռուպցիոն դիմադրությունը մեր երկրում հաղթահարված չէ. «Եվ նաև սրանով է բացատրվում, որ մեր երկրում, այդ թվում՝ պետական համակարգում, դեռևս շարունակում է կոռուպցիա լինել և երբեմն՝ ժամանակ առ ժամանակ, գնահատվում է, որ ոչ միայն կա, այլև կոռուպցիան նոր ձևերով զարգանում է: Եվ այս ազդակներին մենք չպետք է ուղղակի այսպես անլուրջ վերաբերվենք: Ամեն ասածի հետևից մենք պետք է կարողանանք գնալ, որովհետև եթե հանկարծ վերջում պարզվի, որ հակակոռուպցիոն մեր քաղաքականության հետևում խաղ կա, ձև կա, դա կլինի ամենամեծ աղետը, որին մենք կառերեսվենք»:

Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն քաղաքականությունը և նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և բոլոր անհաջողությունները շատ ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ: «Այն, որ մենք ի հեճուկս բոլոր ցնցումների և հարվածների, օրինակ՝ Հայաստանում կարողացանք, ի վիճակի եղանք մակրոտնտեսական ոչ միայն կայունություն ապահովել, այլև շարունակել տնտեսական զարգացման դինամիկայի մեջ լինել, դա միայն մի բացատրություն ունի: Դա ոլորտում հակակոռուպցիոն որոշումների արդյունավետ իրականացումն է: Մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, այն որ մենք հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք: Ես չեմ կարող ասել, որ դա վերացվել է, որովհետև մենք տեսանք, որ հիմա էլ հարկերից խուսափելու նոր և տեխնոլոգիական այնպիսի ձևեր են ի հայտ գալիս և մշակվում, որոնք մեր խնդիրները բարդացնում են: Բայց ես կրկին ուզում եմ ասել՝ նույն տնտեսական կայունությունը, որն առանցքային գործոն է, որովհետև, եթե տնտեսական կայունություն չլինի, հարկային բյուջետային եկամուտների կայունություն չլինի, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք կարող անել: Եվ ես ուզում եմ՝ մենք սա գնահատենք և արձանագրենք: Ինչո՞ւ է այդպես՝ տնտեսության ոլորտում հավասար դաշտ և հնարավորություններ ստեղծելու արդյունքում, որը հակակոռուպցիոն մեր առաջին քայլերի հետ է կապվում և որոնց համար քաղաքական կամքը բավարար էր, բայց կան հարցեր, որոնց դեպքում միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է լինեն գործուն մեխանիզմներ: Եվ նաև մեր բոլոր պրոբլեմներն ու անհաջողությունները, որոնք մենք ունեցել ենք բոլոր ոլորտներում: Երբ ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, դարձյալ գալիս են այն եզրակացության, որ կոռուպցիան այստեղ ունի առնվազն շատ վճռորոշ նշանակություն: Չեմ կարող ասել, որ դա միայն կոռուպցիայի հետևանք է, բայց կոռուպցիան այդտեղ ունի շատ էական դերակատարում: Եվ նաև այդ է պատճառը, որ մենք այսօր հետևողականորեն շարունակում ենք հակակոռուպցիոն քաղաքականությունը», - նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն օրենսդրության վերաբերյալ ընդունած փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այդ նախաձեռնությունները 10-ամյա, եթե ոչ ավելի երկար բարքերին հակադիր են. «Բայց ես կարծում եմ, որ մեր երկրի առաջ եղած մարտահրավերները բոլորիս՝ առաջին հեթին պետական պաշտոնյաններին, ստիպում են տեղավորվել բոլորովին այլ ստանդարտի և այլ տրամաբանության մեջ: Եվ, իհարկե, դա իր հետ բերելու է լրացուցիչ հարցեր, նաև բարդություններ ենք ունենալու և իրականացման փուլում, ոչ թե այն իմաստով, որ չենք ցանկանալու կամ դիմադրություն է լինելու, դա էլ իր հերթին, այլ այդ նոր համակարգերը դեռ պետք է հասկանալ, որովհետև կարող են լինել դեպքեր, որ մենք ի վիճակի չլինենք նույնականացնել, որ այս դեպքն այդ դեպքին է վերաբերում»:

Կառավարության ղեկավարը, կրկին շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնադրման առիթով և շնորհակալություն հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար: «Ընդ որում՝ ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ մենք առաջին անգամ Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից դուրս, ունենք օպերատիվ ծառայություն, որը գտնվում է Քննչական մարմնի կառուցվածքում: Այս աշխատանքն էլ շատ կարևոր է, և մենք որոշ ժամանակ անց արդյունքները պետք է ամփոփենք՝ ինչքանով է դա արդյունավետ, ինչքանով՝ ոչ, որովհետև ես հիշում եմ այդ քննարկումները՝ շատ կողմ, շատ դեմ կարծիքներ կային: Բայց, այնուամենայնիվ, այս որոշումը մենք կայացրեցինք և որոշ ժամանակ անց պիտի ամփոփենք: Ընդհանուր եզրակացությունը մեր հետևյալն է, որը վերաբերում է և՛ Հակակոռուպցիոն կոմիտեին, և՛ Կառավարությանը, և քննչական մարմիններին, և՛ Դատախազությանը, և՛ դատական մարմիններին, որ մենք արդեն մի քանի տարի այս ոլորտում, ինչպես ասում են՝ «ցանել ենք, ժամանակն է եկել հնձելու»: Այսինքն՝ «բերքը և պտուղները» տեսնելու, և շատ կարևոր է, որ այդ «բերքը» լինի առատ, որովհետև լեգիտիմ են բոլորի սպասումները: Երբ ասում ենք դատավճիռներ, մենք նկատի ունենք, որ կարող է լինել արդարացման դատավճիռներ, մեղադրական դատավճիռներ: Երբ լինեն արդարացման դատավճիռներ, մենք պետք է հետ վերադառնանք և անդրադառնանք մեր քննության որակին՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել: Սա շատ կարևոր է, որովհետև անընդհատ մենք քննության որակի մասին ենք խոսում, բայց մինչև դատավճիռ չլինի մենք չենք կարող օբյեկտիվորեն անդրադառնալ քննության որակին, որովհետև քննության որակի ամենակարևոր նշանը, որից մենք պետք է հետևություն անենք, դատավճիռն է: Եթե դատավճիռը մեղադրական է, հիմնականում քննությունը պատշաճ որակ է ունեցել, եթե դատավճիռն արդարացնող է, մենք պետք է վերադառնանք և հասկանանք՝ այդ դեպքում ինչու ենք մարդկանց այսքան տարի տարել-բերել դատարաններով, և պետք է քննության որակին անդրադառնալ: Ինչքան էլ և որքան էլ հակակոռուպցիոն քաղաքականությունը և հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը մեզ համար լինի սկզբունքային և հանրության ակնկալիքները լինեն մեծ՝ մենք չենք կարող մեզ թույլ այդ ճանապարհին որևէ ապօրինություն, մենք չենք կարող թույլ տալ այդ ճանապարհին որևէ ապօրինի միջամտություն և մենք չենք կարող այդ ճանապարհին թույլ տալ, որ որևէ կերպ նսեմացվի օրենքի գերակայությունը: Ընդհակառակը՝ այս ամենն արվում է հենց օրենքի գերակայությունը ՀՀ-ում անսասան դարձնելու համար:

Կրկին շնորհավորում եմ և կրկին շնորհակալություն եմ հայտնում, և հույս ունեմ, որ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք հանրությունը, ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից՝ ընդհանրապես և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես», - եզրափակել է վարչապետը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան 19/11/2024 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 19/11/2024 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա 19/11/2024 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից 19/11/2024 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ 19/11/2024 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության 19/11/2024 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց 19/11/2024 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը 19/11/2024 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել 19/11/2024 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) 19/11/2024 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 19/11/2024 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար 19/11/2024 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ 19/11/2024 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) 19/11/2024 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) 19/11/2024 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար 19/11/2024 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան 19/11/2024 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» 19/11/2024 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է 19/11/2024 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է 19/11/2024 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին 19/11/2024 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը 19/11/2024 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները 19/11/2024 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ 19/11/2024 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ 19/11/2024 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական 19/11/2024 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից 19/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը 19/11/2024 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել 19/11/2024 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն 19/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել 18/11/2024 20:09 ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը մանկավարժի հավաստագրման 3-ամսյա դասընթացներ է կազմակերպում 18/11/2024 19:56 Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել 18/11/2024 19:40 Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հայ ուժեղագույն մարզիկներին պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից՝ առանց բացատրելու պատճառը 18/11/2024 19:25 Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Արփին շրջել են Վատիկանի թանգարաններում 18/11/2024 19:10 Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակեցին ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ 18/11/2024 18:56 Քյարամյանը հրաժեշտ է տվել Քննչական կոմիտեին 18/11/2024 18:40 «Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել կապերի զարգացման ուղղությամբ»․ Հակոբ Արշակյան 18/11/2024 18:24 Մեկնարկում է հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի միջոցառումների շաբաթը 18/11/2024 18:09 Օրերս կարգապահական զորամասում կյանքից զրկված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել 18/11/2024 17:53 Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին «փուռը տվեց»․ Հենրիխ Դանիելյան 18/11/2024 17:38 «Վերին Լարս» անցակետի հերթում շարունակում են սպասել 300-400 հայկական բեռնատար 18/11/2024 17:21 Արմեն Դանիելյանը հրաժարվել է փոխարինել Կարեն Անդրեասյանին, ԲԴԽ նախագահի ԺՊ-ն Կարեն Թումանյանն է, իսկ նախագահ կընտրվի Արթուր Աթաբեկյանը 18/11/2024 17:07 Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան