23/10/2023 11:39
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում կքննարկի ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում կքննարկի ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ ցանկացած պետություն պետք է մեծացնի համագործակցության շրջանակն ու քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։
«44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք, ոնց որ թե, այդ հարթակներում պետք լուրջ աշխատանք ծավալենք ու ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որ մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց պատշաճ լուծումները», - նշեց Քոչարյանը։