24/10/2023 17:11
«Լիցք+». այժմ արդեն մինչև 3000 դրամի չափով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ արդեն «Լիցք+» ծառայության միջոցով կարելի է շարունակել օգտվել ընկերության ծառայություներից՝ մինչև 3000 դրամի չափով:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածով կամ պարզապես ուղարկելով *221# հրահանգը:
Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու և ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։