24/10/2023 20:46
Արգանդի արտանկման ռիսկը նվազեցնող միջոցներ
Արգանդի արտանկումը (փոքր կոնքի օրգանների պրոլափս) մի վիճակ է, երբ արգանդի կապանային ապարատի և որովայնի առաջային պատի մկանների թուլացման պատճառով արգանդն արտանկվում է հեշտոցային բացվածքից:
Պրոլափսը տեղի է ունենում, երբ փոքր կոնքի օրգանները պահող կապանները թուլանում են: Առանց այս օժանդակության, արգանդը կարող է տեղաշարժվել իր նորմալ դիրքից: Երբ արգանդն արտանկվելով անցնում է հեշտոցային ամբողջ ուղով, ապա առկա է լրիվ կամ ամբողջական պրոլափս:
Բժիկներն օգտագործում են աստիճանային համակարգ, որ նկարագրեն, թե ինչ չափով է արգանդը արտանկված` առաջին աստիճանը թեթևն է, երկրորդը՝ միջին և երրորդը՝ ծանր աստիճանի:
Որոշ կանանց մոտ կարող են արտանկվել նաև միզապարկը և հաստ աղին: Եթե միզապարկը հեշտոցի առաջային պատին առաջացնում է արտափքում՝ ցիստոցելե, իսկ եթե ուղիղ աղիքն է արտափքում հեշտոցի հետին պատը, ապա՝ ռեկտոցելե:
Պրոլափսի հինական պատճառը ծննդաբերությունն է, քանի որ ծննդուղիներով արգանդից դեպի հեշտոց անցնելով երեխան կարող է թուլացնել և հյուծել կապանային հյուսվածքները:
Այլ պատճառներց են՝
քրոնիկ և երկարաձգված փորկապությունները,
ծանրությունների հաճախակի բարձրացումը,
քրոնիկ հազը:
Կանայք ավելի հավանական է, որ պրոլափս ունենան դաշտանադադարից հետո, քան մինչ այդ: Պրոլափսը հակված է ունենալու ժառանգական նախատրամադրվածություն և ավելի հաճախ է հանդիպում մարմնի ավելորդ քաշով կանանց մոտ:
Պրոլափս ունեցող կանայք կարող են զգալ՝
միզապարկը կամ աղիքները լրիվ դատարկելու դժվարություն,
միզարձակումը սկսելու կամ միզապարկը դատարկելու հետ կապված լրացուցիչ ջանքեր,
կոնքահատակի կամ հեշտոցի վրա ծանրության կամ կախվածության զգաողություն,
հեշտոց ներմղվող ուռածություն կամ հեշտոցից դեպի դուրս փքվածություն,
աղիների կամ միզապարկի խնդիրներ,
ցավոտ սեռական հարաբերություն,
գոտկային շրջանի ցավեր:
Բուժումը կախված է պրոլափսի տեսակից և ծանրության աստիճանից: Որոշ կանանց մոտ կոնքի հատակի մկանների ամրապնդումը և օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության ավելացումը բավարար են, որ գանգատները մեղմանան:
Ծանր դեպքերում կարող է առաջարկվել թուլացած հյուսվածքների վիրահատական վերականգնում, արհեստական օժանդակող սարքի տեղադրում, կամ, ծայրահեղ դեպքում, արգանդի լրիվ հեռացում (հիստերէկտոմիա):
Կարելի է նվազեցնել արգանդի արտանկման ռիսկը հետևյալ միջոցառումներով՝
կոնքի հատակի մկաններն ամրապնդող (Կեգելի) վարժություններ,
կանոնավոր ֆիզիկական վարժանքներ,
ծանրություններ բարձրացնելուց խուսափում,
բջջանքով հարուստ սննդակարգ և ջրի մեծ քանակների ընդունում (փորկապության կանխարգելում),
քաշի կարգավորում և առողջ քաշի պահպանում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն