24/10/2023 11:44
ԱԳ փոխնախարարն իրանցի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ:
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ միջև երկկողմ տնտեսական օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացի կապակցությամբ։