24/10/2023 14:46
Ո՞ր երկրներից է ՀՀ-ն բենզին ներմուծում և արդյո՞ք փոխվել է ներկրման աշխարհագրությունը
Հայաստանի Հանրապետություն բենզին հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռումինիայից, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը։
Հարցին, թե նախորդ մեկ ամսվա ընթացքում արդյո՞ք փոփոխվել է բենզինի ներկրման աշխարհագրությունը՝ Մովսիսյանը պատասխանել է.«Հարկ է նշել, որ նախորդ ամսվա ընթացքում բենզինի ներկրման վերաբերյալ տեղեկատվությանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի տիրապետում, քանի որ նշված տեղեկատվությունը դեռևս հրապարակված չէ։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ նշված ապրանքատեսակների գների և դրանց տատանումների վերաբերյալ ուսումնասիրություններն իրականացվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից և դուրս են նախարարության գործառույթներից»։