24/10/2023 10:30
Մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղությանը. Միլլեր
Այսպիսով, ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է վարում դրանք։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում «3+3» ձեւաչափով հանդիպումը։
«Սակայն, մենք ընդունում ենք նաև Իրանի և Ռուսաստանի նկատմամբ Հարավային Կովկասի նուրբ աշխարհագրական դիրքը, և մենք վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում», - ասել է նա։