24/10/2023 10:24
ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումներից հետո ԵՄ-ն պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառի. Միխայել Ռոթ
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, ով այս օրերին Հայաստանում է, X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Շնորհակալություն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արդյունավետ զրույցի համար: Հայաստան-Ադրբեջան հարցում ԵՄ հավասար հեռավորության ռազմավարությունը ձախողվել է։ Մենք պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ դնենք՝ Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո, աջակցենք Հայաստանին օգնության զանգվածային փաթեթով, ուժեղացնենք ԵՄ առաքելությունը», - գրել է նա։