24/10/2023 21:22
Լավրովն ու Բայրամովը «խաղաղության գործընթացն» են քննարկել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ ընդգծվել է 2020-22 թթ․ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի ուղղությամբ ջանքերը մեծացնելու անհրաժեշտությունը։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը բարձր են գնահատել Թեհրանում «3+3» ձևաչափով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ այս ձևաչափը խթանելու ուղղությամբ։