24/10/2023 19:46
Եվրախորհրդարանի պատգամավորների հետ ճաշելիս Վահագն Խաչատուրյանը Արցախից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների մասին է խոսել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է նաև․
«Ճաշի ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ»: