24/10/2023 22:15
Պոլիպոզների առկայության դեպքում մի՛ հետաձգեք բուժումը. Բժիշկ Լևոն Թորոսյան
ԼՕՌ բժիշկ Լևոն Թորոսյանն իր ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է պոլիպոզներին՝ նշելով դրանց բուժման առաջնահերթությունը։
«Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։
Պոլիպոզները սովորաբար ինֆեկցիոն բնույթ են կրում կամ առաջանում են ալերգիկ կոմպոնենտից, և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ։
Պոլիպոզների առաջացման պատճառը կամ գենետիկ գործոնն է, կամ լորձաթաղանթի գրգռումը, այտույցը, օրինակ, տարբեր ալերգենների արդյունքում: Այն բերում է քթի լորձաթաղանթի այտուցի, որով լորձաթաղանթը պաշտպանվում է տվյալ ալերգենից, որպեսզի չթողնի այդ ալերգենի մուտքն արյան մեջ:
Պոլիպոզների բուժումը տարիներ առաջ միայն վիրահատական էր, բայց ժամանակակից բժշկությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հակաալերգիկ բուժումներին, նախա և հետվիրահատական մոտեցումներին:
Իրականում պոլիպների վիրահատությունը կարող է բերել պոլիպների կրկնակի գերաճի, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում:
Ժամանակին մասնագետի դիմելու և գրագետ բուժման դեպքում կխուսափեք պոլիպների առաջացրած բարդություններից», - գրում է մասնագետը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն