24/10/2023 18:05
Թմրանյութերի հետ կապված ամեն 4-րդ հանցագործությունում ներգրավված են միգրանտները, օտարերկրացի վարորդների մասնակցությամբ վթարներից տարեկան 500 մարդ է մահանում․ ՌԴ ՆԳՆ
Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել է, որ թմրանյութերի հետ կապված ամեն չորրորդ հանցագործության մեջ ներգրավված են ՌԴ-ում գտնվող միգրանտները։
«Այսօր թմրամիջոցների հետ կապված յուրաքանչյուր չորրորդ հանցագործությունում այլ երկրների քաղաքացիներ են ներգրավված, դեռ երկու տարի առաջ յուրաքանչյուր 8-րդի դեպքում էր այդպես։ Բազմակի փաստեր կան նրանց կողմից այդ թվում՝ միջտարածաշրջանային մասշտաբի հանցավոր շղթաներ, ինչպես նաև ընդհատակյա լաբորատորիաներ ստեղծելու վերաբերյալ»,- ասել է Կոլոկոլցևը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի և օտարերկրյա քաղաքացիների կողմից իրավախախտումների կանխարգելման հարցերով կոլեգիայի նիստի ժամանակ։
ՌԴ ՆԳ նախարարի խոսքով՝ շատ են նաև միգրանտների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումների դեպքերը։
«Այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների մեղքով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան մահանում է մոտ 500 մարդ, վիրավորվում՝ 7 հազարը»,- ասել է Կոլոկոլցևը՝ ենթակա ստորաբաժանումներին հրահանգելով հստակ ու ժամանակին արձագանքել օտարերկրյա քաղաքացիների կողմից թույլ տրվող ցանկացած տիպի խախտման։