24/10/2023 11:06
Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը
Բաքվում մեկնարկել է Հակարիի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Նախորդ նիստում Վագիֆ Խաչատրյանը հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և նշել, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործությունների։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։