24/10/2023 10:36
Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի հետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «ԵՄ Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դ. Միյատովիչը երեկ Բաքվում հանդիպել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար կազմի և անդամների հետ։ Հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են «իրենց հայրենիք՝ Արևմտյան Ադրբեջան» (ներկայիս Հայաստանի Հանրապետություն) վերադառնալու իրենց իրավունքը և պահանջել դրա կատարումը։
Թուրքիան և Ադրբեջանը 2020 թվականից ի վեր հսկայածավալ աշխատանք են կատարում՝ միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելու և լեգիտիմացնելու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Այս քայլերի հեռահար նպատակը Հայաստանի տարածքում թուրքերով և ադրբեջանցիներով բնակեցված բնակատեղիների ստեղծումն է, որոնք պետք է վերածվեն Հայաստանը ներսից պայթեցնող գործոնների»։