24/10/2023 12:25
Ադրբեջանի համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է. Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Պատերա՞զմ, թե՞ խաղաղության` դա ադրբեջանական նարատիվ է, մեզ մոտ կա ցեղասպանվե՞լ, թե՞ ինքնապաշտպանվել, որովհետև Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է», - նշեց նա:
Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները մեզ որևէ լավ տեղ չեն տանում: Ըստ նրա` ամենալուրջ վտանգը կայանում է նրանում, որ Հայաստանը չդառնա արևմուտքի, հյուսիսի ու հարավի բախման թատերաբեմ:
«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել է նրան, որ Հայաստանը վերածվում է բախումների թատերաբեմի: Մենք որևէ հիմք չունենք պնդելու, որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։