24/10/2023 17:01
Հայաստանի նախագահի հետագիծը լինելու է լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից. Հայկ Մամիջանյան
Արցախում տեղի ունեցածի պատասխանատուները Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն են, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքն ամբողջապես գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո, այս պահի դրությամբ առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք վերահսկվում է Ադրբեջանի կողմից, Արցախի տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետրից ավելի էր, հիմա` զրո։ ՀՀ պետական պարտքը 6,8 միլիարդ դոլար էր 2018-ին, հիմա11,3-ի շրջակայքում է: 2018-ին Հայաստանում կար զրո քաղբանտարկյալ, իսկ հիմա` 40-ից ավելի», - նշեց Մամիջանյանը:
Նրա խոսքով` 2018-ից հետո կան բազմաթիվ անհետ կորածներ:
«Ինձ դժվար է անվանել Արմեն Սարգսյանի քաղաքական գործունեության ֆանատը, բայց, այնուամենայնիվ, մի փոքր դրվագ հիշենք` ժամանակին Արմեն Սարգսյանը հավասարը հավասարին շփվում էր Բայդենի հետ, իսկ ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետագիծը լինելու է լուսանկար՝ թագուհու թաղման արարողությունից ու այն փաստը, որ ՀՀ քաղաքացիների համարյա կեսը իր անուն-ազգանունը վերջապես կհիշեն», - հավելեց Մամիջանյանը: