24/10/2023 13:49
Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակելու փաստաթղթերը ՌԴ-ում են, մերժելու մասին ինֆորմացիան է սխալ
Ոնց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերը գտնվում են ՌԴ-ում: Մինչև էդ պա՞րզ չէր, այսինքն՝ ինձ առաջարկ չէին արե՞լ, իմ փաստաթղթերն ուղարկել էին ՌԴ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն առաջարկ արվե՞լ է ՌԴ-ում նշանակվել ՀՀ դեսպան:
Ըստ նրա՝ ապատեղեկատվությունը մերժելու մասին ինֆորմացիան է. «Դուք հիմա իրականացնում եք հարցախույզ՝ մերժե՞լ են, թե՞ չէ: Այսինքն՝ առանց Արսենյանին հարցնելու, առանց առաջարկ անելու վերցրել են, Արսենյանի անունով ագրեմա՞ն են ուղարկել։ Փորձեք ճշտել ընթացակարգերը ՀՀ-ում, ընթացակարգերը հետևյալն են, որպեսզի որևէ մեկին որևէ պոստի առաջարկ անեն, այդ մարդն անցնում է հայկական ընթացակարգերով: Ո՞նց եք պատկերացում՝ առանց առաջարկ անելու ինձնից գաղտնի ընթացակարգեր են իրականացվե՞լ, հետո ուղարկել են ՌԴ-ին իմ թեկնածությո՞ւնը», - ասաց Արսենյանը: