24/10/2023 17:16
Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ հասկացողություն չկա. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում վերջինս խոսել էր դատական գործընթացներում առկա բացթողումների մասին:
«Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ, ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա` այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռնտու չէ:
«Մարդիկ, որոնք մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն», - նշեց Սիմոնյանը:
Ըստ նրա` միջազգային կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբևէ այսքան բարձր չի եղել:
«Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ հասկացողություն չկա», - հավելեց ԱԺ նախագահը: