25/10/2023 21:14
Փաշինյանը Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունն առավելություն չի համարում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունն առավելություն չի համարում։
Պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ «Ռուսաստանը չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։
Նրա խոսքով՝ ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստանը եզրահանգել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել հարաբերություններն անվտանգության ոլորտում։
Պարբերականը իր հրապարակման մեջ նշել է նաև․ Փաշինյանը «որևէ առավելություն չի տեսնում այն բանում, որ ռուսական ռազմաբազաները շարունակեն ներկայություն ունենալ Հայաստանում»։