25/10/2023 13:57
Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով:
«Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ դա ադրբեջանական կողմից է», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը կարծում է, թե պետք չի ասել, որ Հայաստանը որևէ այլ տեղ չի քննարկելու խաղաղության գործընթացը:
«Դա սխալ կլինի, որովհետև, եթե չքննարկես տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո չե՞նք գնալու ասիական երկրների հետ քննարկենք մեր տարածաշրջանը», - ասաց նա:
Սիմոնյանը «3+3»-ը համարում է սկսնակ ֆորմատ ու գնահատականներ դեռ չի տա: