24/10/2023 20:14
ՀՀ ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին բողոքի հայտագիր են հանձնել՝ ռուսական հեռուստաընկերությամբ թողարկված հաղորդման առնչությամբ
ՀՀ ԱԳՆ հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր են հանձնել՝ «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ։
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
«2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»: