25/10/2023 14:45
Արցախի էջը, կարծում եմ՝ փակվեց, քանի որ ոչ մեկն էլ շահագրգիռ չէ. Սամվել Բաբայան
Այսօր Արցախ-Ադրբեջան բանակցությունները վերսկսելու հավանականությունը զրո տոկոս եմ համարում. «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նա պարզաբանեց, թե ինչու մի քանի օր առաջ այդ հնարավորությունները դեռևս սպառված չէր համարում, իսկ այսօր համարում է․ «Ե՛վ Ադրբեջանը, և՛ ՀՀ-ն այդքան էլ հակված չեն վերսկսելու։ Ժամանակն անցավ և հասկացանք, որ ոչ մեկն էլ շահագրգիռ չի և դրանով փակեցինք էտ էջը, իմ կարծիքով», - նշեց նա։
Ինչ վերաբերում է Հանրապետության լուծարմանը՝ ասաց, իրավական տեսանկյունից չէր կարող լուծարվել։