25/10/2023 19:46
Մեծ Բրիտանիան դեմ է Գազայում հրադադարի հաստատմանը․ The Daily Telegraph
«Մեծ Բրիտանիան դեմ է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը, քանի դեռ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները չեն ջախջախվել»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Թագավորության վարչապետի ներկայացուցիչը, տեղեկացնում է The Daily Telegraph-ը։
«Ամբողջական զինադադարը ի շահ ՀԱՄԱՍ-ի կլինի, այդ պատճառով էլ պետք է լինեն միայն ժամանակավոր հումանիտար հրադադարներ»,- ասել է նա։